Ինդեփենդենս
From Wikipedia, the free encyclopedia
Ինդեփենդենս (անգլ.՝ Independence, անգլերենից թարգմանած՝ նշանակում է Անկախություն), քաղաք ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում. Ջեքսոն շրջանի վարչական կենտրոնն ու ամենամեծ բնակավայրը[3] (նահանգում մեծությամբ հինգերորդն է)։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 116.830[4]: Այս քաղաքում է կյանքի մեծ մասն անցկացրել, մահացել, թաղվել ԱՄՆ 33-րդ նախագահ Հարրի Թրումենը։ Ինդեփենդենսում են գտնվում նրա տուն-թանգարանը, նախագահական գրադարանը։ Այս բնակավայրը սրբության պսակ է կրում «Վերջին օրերի սրբեր» շարժման բազմաթիվ անդամների (մորմոնների) համար, քանի որ այստեղ են գտնվում այդ շարժման հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Ջոզեֆ Սմիթի՝ 1831 թվականին կառուցած Լոթ տաճարն ու շարժման բաժանմունքներից մի քանիսի գլխավոր գրասենյակները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ինդեփենդենս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1827 թ. | |
Մակերես | 202,758059 կմ², 202,656076 կմ², 203,156194 կմ², 201,986455 կմ², 1,169739 կմ² | |
ԲԾՄ | 315±1 մետր | |
Բնակչություն | ▲123 011 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 816 | |
Փոստային դասիչ | 64050–64057 | |
Պաշտոնական կայք | independencemo.gov(անգլ.) | |
| ||
Փակել