Ինոկենտի Սմոկտունովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Ինոկենտի Սմոկտունովսկի (ռուս.՝ Иннокентий Смоктуновский, իսկական ազգանունը՝ Սմոկտունովիչ, մարտի 28, 1925(1925-03-28)[1][2], Տատյանովկա, Q19837073?, Շեգարսկի շրջան, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 1994(1994-08-03)[3], Kubinka, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1965 թ.), 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։
Ինոկենտի Սմոկտունովսկի ռուս.՝ Иннокентий Михайлович Смоктуновский | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1925(1925-03-28)[1][2] |
Ծննդավայր | Տատյանովկա, Q19837073?, Շեգարսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 3, 1994(1994-08-03)[3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Kubinka, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Pushkin Drama Theatre? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ազգություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1946-1994 |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0810550 |
smoktunovsky.com | |
Սմոկտունովսկու կերտած կերպարները՝ կնյազ Միշկինը Դրամատիկական մեծ թատրոնում, ցար Ֆյոդոր Իոանովիչը՝ Դրամատիկական փոքր թատրոնում, չեխովյան Իվանովն ու Պորֆիրի Գոլովյովը ՄԽԱՏ-ում, ընդգրկվել են ռուսական թատերական մշակույթի «ոսկե ֆոնդում»[7][8][9]։
Սմոկտունովսկուն կոչել են խորհրդային կինեմատոգրաֆիայի առաջին ինտելեկտուալ դերասան. նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Իր լավագույն դերերը նա խաղացել է «Զինվորներ», «Մի տարվա ինը օրերը», «Համլետ», «Չայկովսկի», «Կանացի դերձակը» ֆիլմերում և Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» լիրիկական կատակերգությունում[7][10][9]։