![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/How_To_Get_Away_With_Murder.svg/langhy-640px-How_To_Get_Away_With_Murder.svg.png&w=640&q=50)
Ինչպես խուսափել սպանության համար պատժից
From Wikipedia, the free encyclopedia
«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» (անգլ.՝ How to Get Away with Murder), ամերիկական հեռուստասերիալ։ Թողարկվել է ABC հեռուստաալիքի կողմից։ Հեռուստասերիալը ամբիցիոզ իրավաբան ուսանողների խմբի և նրանց խորհրդավոր պրոֆեսոր Անալիզ Քիթինգի մասին է, որի դերը կատարում է Վիոլա Դևիսը։ Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։
Սերիալը արժանացել է զգալի գովասանքի քննադատների կողմից, ինչպես նաև հաջողության է հասել հեռուստատեսային վարկանիշներում՝ դառնալով 2014-15 թվականների ամենահաջող դրամատիկ հեռուստասերիալը։ 2014 թվականին արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին՝ որպես տարվա լավագույն 10 սերիալներից մեկը[4]։ Վիոլա Դևիսը 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար (դրանով իսկ դառնալով առաջին սևամորթ դերասանուհին, որը պարգևը շահել է տվյալ կատեգորիայում) և ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի՝ դրամատիկ սերիալում կնոջ լավագույն դերի համար, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 2015 թվականին ստացել է երեք NAACP Image Award մրցանակ։
2015 թվականի մայիսի 7-ին սերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[5] և թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 24-ին[6]։ 2016 թվականի մարտի 3-ին սկսվել է երրորդ եթերաշրջանի նկարահանումները[7], որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2017 թվականի փետրվարի 10-ին ABC-ն երկարաձգել է սերիալը չորրորդ եթերաշրջանի համար[8]։ 2018 թվականի մայիսի 11-ին սերիալը երկարաձգվել է հինգերորդ եթերաշրջանով[9]։
2019 թվականի մայիսի 10-ին ABC հեռուստաալիքը սերիալը երկարացրել է վեցերորդ եթերաշրջանի համար[10]։ Վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին[11]։ 2019 թվականի հուլիսի 11-ին ABC-ն հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը վերջինն է[12]։