Ինքնավնասում
From Wikipedia, the free encyclopedia
Ինքնավնասում (երբեմն օգտագործվում է անգլերեն «սելֆհարմ» բառը), սեփական մարմնին կանխամտածված վնաս հասցնել, ներքին պատճառներով, առանց սուիցիդալ մտքերի։
Ինքնավնասում | |
---|---|
Տեսակ | Պաշտպանական մեխանիզմ և ախտանիշ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-10 | X84 |
Բուժում | հոգեթերապիա |
Self harm Վիքիպահեստում |
Ինքնավնասումը հանդիպում է շատ հոգեկան խանգարումների ախտանիշ։ Ինքնավնասման առավել տարածված ձևերն են՝ մաշկի կտրվածքները, մաշկը ճանկռելը ինչպես նաև հանդիպում են հարվածներ, այրվածքներ, վնասվածքների բուժմանը խոչընդոտելը, տրիխոտիլոմանիան, թունավոր նյութերի օգտագործումը։
Ինքնավնասումը նշված է DSM-IV-ում[1] և DSM-5-ում[2], որպես սահմանային անձնային խանգարման ախտանշան։ Անձի սահմանային խանգարումներով այցելուների 70 %-ը ինքնավնասում են կատարում առանց սուիցիդալ մտադրությունների[3]։ Սակայն իրենց կարող են վնասել նաև այլ ախտորոշումներով այցելուներ, ինչպիսիք են՝ մեծ դեպրեսիվ խանգարումը, ընդհանրացված տագնապային խանգարումը, հոգեակտիվ նյութերի չարաշահումը, սննդի ընդունման խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, շիզոֆրենիայան և անձի տարբեր խանգարումներ[4][5][6][7]։ Ինքնավնաասում կարող է ի հայտ գալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր հիմնական կլինիկական ախտանշաններ չունեն[8]։ Սակայն նույնիսկ մինչկլինիկական դրսևորումներում ինքնավնասումը կապված է հոգեկան տարբեր հիվանդությունների հետ, այդ թվում՝ տագնապի, դեպրեսիայի և ինքնասպանության հետ[8][9][10]։
Ինքնավնասումը կարող է լինել այնպիսի հիվանդության ախտանիշ, ինչպիսին է՝ Լյոշա Նիխենի սինդրոմը։
Ինքնավնասումը առավել շատ տարածված է երիտասարդ կանանց, պատերազմի վետերանների, տուն-ինտեռնատների բնակիչների, բանտարկյալների, համասեռականների և երկսեռականների, մանկության ընթացքում դաժան վերաբերմունքի արժանացած մարդկանց շրջանում[11]։