Իսրայել եպիսկոպոս
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), VII դարի հայ եկեղեցական գործիչ։ Եղել է Արցախի Մեծ Կվենք գավառի թեմի եպիսկոպոսը։ Ամրապնդել է Աղվանքի ու Հայաստանի հոգևոր նվիրապետությունների կապը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Իսրայել եպիսկոպոս, Ծնվել է ...
Փակել
Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682֊689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանի (661֊685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորցու (677֊703) և Գարդմանքի Վարազ-Տրդատ իշխանի բանագնաց՝ խաղաղության այցով 680-ական թվականներին եղել է Հոնաց ու Խազարաց աշխարհներում, հաջող բանակցություններից հետո զբաղվել քարոզչությամբ և քրիստոնյա դարձրել հոների ու խազարների զգալի մասին։ Նրանց մեծ իշխանները Հայոց ու Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իրենց հոգևոր առաջնորդ նշանակել Իսրայելին։