Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)
պատերազմ Իսրայելի և Պաղեստինի միջև / From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023), Իսրայելի և Համասի միջև լայնամասշտապ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում, որը սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան 6։30-ին՝ Իսրայելի հարավային տարածքների վրա Գազայից հարձակմամբ[7]։ Սա 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի տարածքում առաջին ուղիղ հակամարտությունն է[8][9]։ Ռազմական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Իսրայելի դեմ հրթիռակոծմամբ և տրանսպորտային միջոցների ներխուժմամբ Իսրայելի տարածք, մի շարք հարձակումներ են իրականացվել իսրայելական բնակավայրերի և իսրայելական զինվորականների վրա։ Որոշ մասնագետներ այս իրադարձություններն անվանում են պաղեստինյան երրորդ ինթիֆադա (դիմադրական շարժում)։
Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Համաս Պաղեստինի իսլամական ջիհադ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատ «Առյուծների որջ»[2] Հեզբոլլահ[3] |
Իսրայել | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Մոհամմադ Դեյֆ Զիյադ ալ-Նախալահ |
Բենյամին Նեթանյահու Յոավ Գալանտ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Իսրայելի պաշտպանության բանակ Իսրայելի ոստիկանություն | |||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
2,670 սպանված պաղեստինցի, 9,600 վիրավոր[4] |
1400+ սպանված իսրայելցի, 3,400+ վիրավոր[5], 100+ գերեվարված 700 անհետ կորած[6] |
Պաղեստինյան հարձակմանը մասնակցած կազմակերպությունները ներառում են Համասը, Իսլամական ջիհադը և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը։ Համասի ռազմական թևի՝ Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամմեդ Դեյֆն ասել է, որ հարձակումը պատասխան է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը», և Իսրայելի կողմից այս տարվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիների սպանությանը։ Նա պաղեստինցիներին և Իսրայելի արաբներին կոչ է արել «վտարել օկուպանտներին և քանդել պատերը»։ Հարձակումների սկսվելուց անմիջապես հետո Արևմտյան ափում տեղի ունեցած արտակարգ հանդիպման ժամանակ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը աջակցություն հայտնեց Գազա ներթափանցմանը, հայտարարելով, որ պաղեստինցիներն իրավունք ունեն պաշտպանվելու Իսրայելի օկուպացիայից[10][11]։ Իսրայելում բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել պաղեստինյան հարձակման դեմ՝ պայքարելու հանուն ազգային միասնության կառավարության ձևավորմանը[12]։
Առնվազն 2200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, երբ Համասի զինյալները ճեղքել են սահմանը և մտել Իսրայել՝ սպանելով առնվազն 300 իսրայելցիների, ինչն էլ Իսրայելի կառավարությանը դրդել է հայտարարել արտակարգ դրություն. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հարձակումների սկզբից հետո ազգային ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը «պատերազմի մեջ է»[13][14][15]։ Պաղեստինցի զինյալները, ովքեր ներթափանցել էին Իսրայել, մտան Գազայի հատվածի մոտի մի քանի բնակավայրեր, ինչպես նաև իսրայելական Սդերոտ քաղաքը[16]։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հրազենային և օդային հարվածների արդյունքում սպանել է առնվազն 300 պաղեստինցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ և 20 երեխաներ[17][18]։ Ըստ Գազայի առողջապահության պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ զոհերի մեծ մասը եղել են Իսրայելում տեղի ունեցած կրակահերթերից[18]։ Ինչպես պաղեստինյան, այնպես էլ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ իսրայելցի քաղաքացիական անձինք և զինվորները, այդ թվում՝ երեխաներ, պատանդ են վերցվել պաղեստինցի զինյալների կողմից[19]։ Հաղորդվում է, որ այդ պատանդներից մի քանիսը տեղափոխվել են Գազայի հատված։ Պաղեստինյան հարձակման սկզբից ի վեր գրանցվել են նաև իսրայելցի կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր և իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածներ[20][21]։ Արևմտյան երկրները, Արգենտինան, Բրազիլիան և Հնդկաստանը դատապարտեցին պաղեստինյան կողմին բռնության համար և օգտագործված մարտավարությունը որակեցին որպես ահաբեկչություն[22], մինչդեռ որոշ արաբական և իսլամադավան երկրներ մեղադրեցին Իսրայելի օկուպացիան և Պաղեստինի պետականության ժխտումը որպես հակամարտության սրման հիմնական պատճառ[23]։ Մյուս երկրները կոչ են արել դեէսկալացիայի։