From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի Սենատ (իտալ.՝ Senato della Repubblica), Իտալիայի երկպալատ կառավարության պալատներից մեկը (մյուսը՝ Պատգամավորների պալատ)։ Ներկայիս ձևով հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 8-ին, սակայն նախկինում գոյություն է ունեցել Իտալիայի թագավորության օրոք որպես «Senato del Regno» (Թագավորության Սենատ)՝ որպես 1848 թվականի մայիսի 8-ին հիմնադրված Sardinia-Piedmont-ի Senato Subalpino (Ենթալպյան Սենատ) շարունակություն։ Ունի երկու տիպի անդամներ՝ սենատորներ կամ պատվավոր սենատորներ (իտալ.՝ Onorevole Senatore)[2]: Սենատի նստավայրն է Հռոմի Մադամա պալատը։
Իտալիայի Սենատ | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Ծերակույտ |
Պատմություն | |
Հիմնադրված | հունվարի 1, 1948 |
President of the Italian Senate? | Ինյացիո Լա Ռուսսա[1] |
Ղեկավարում | |
Իտալիայի Սենատի նախագահ | Պիետրո Գրասո, Իտալիայի դեմոկրատական կուսակցություն սկսած 2013, մարտի 16 |
Կազմը | |
Նստատեղեր | 206 |
Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն (164)
Կառավարության աջակից(20)
Ընդդիմություն (137)
|
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | 2013, փետրվարի 24-25 |
Հանդիպումների վայր | |
Մադամա պալատ, Հռոմ | |
senato.it(իտալ.) |
Իտալիայի Սենատը բաղկացած է 315 ընտրված սենատորներից և 6 ցմահ սենատորներից։ Ընտրված սենատորները պետք է լինեն ավելի քան 40 տարեկան, որոնց ընտրում է Իտալիայի 25 տարին լրացած քաղաքացիներից կազմված ընտրազանգվածը, իսկ 6 ցմահ սենատորները, ովքեր ներկայացնում են Իտալիայից դուրս ապրող իտալացիների շահերը, ընտրվում են տարածաշրջանային հիմունքներով։ Ցմահ սենատորի պաշտոնի համար կարող են հավակնել Իտալիայի նախկին նախագահները, ինչպես նաև սոցիալական, գիտական, գեղարվեստական կամ գրական բնագավառներում ակնառու ծառայություն մատուցած, նախագահի կողմից նշանակված հինգ քաղաքացիներ։
6 ցմահ սենատորներն են[3]՝
Իտալիայի Սենատը տարբերվում է Եվրոպայի վերին պալատներից, քանի որ ունի նույն ուժն ու իրավասությունը, ինչ իր ստորին գործընկերը։ Երկու պալատներն էլ կարող են առաջ քաշել օրենքի նախագիծ և նույն ձևով էլ պետք է ընդունվի երկու պալատների կողմից։ Բացի այդ պաշտոնավարման համար Կառավարությանն անհրաժեշտ է ստանալ երկու պալատների համաձայնությունը։
Սենատում պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Մինչև 1963 թվականի փետրվարի 9-ի սահմանադրական փոփոխությունը Սենատը ընտրվում էր վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Ժամկետից շուտ Սենատը կարող է լուծարվել Հանրապետության Նախագահի կողմից (օրինակ, երբ կառավարությունը չի կարողացել ձեռք բերել ձայների մեծամասնությունը)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.