Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն (իտալ.՝ Partito Nazionale Fascista), աջակողմյան արմատական և ծայրահեղական քաղաքական կուսակցություն Իտալիայի թագավորությունում, որը հիմնադրվել է 1921 թվականին՝ իտալացի ազգայնական գործիչ Բենիտո Մուսոլինիի կողմից՝ ֆաշիստական գաղափարախոսությունը տարածելու նպատակով։ Ֆաշիստական կուսակցությունը հաջորդել է նույն Մուսոլինիի գլխավորած «իտալական պայքարի միության»-ը։
Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն Partito Nazionale Fascista | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Իտալիայի թագավորություն |
Առաջնորդ | Բենիտո Մուսոլինի |
Հիմնադրված | նոյեմբերի 9, 1921 |
Լուծարված | հուլիսի 27, 1943 |
Գաղափարախոսություն | Իտալական ֆաշիզմ |
Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
Կրոնք | աթեիզմ |
Պաշտոնական գույն(եր) | կանաչ, սպիտակ, կարմիր |
Օրհներգ | «Երիտասարդություն» |
Շտաբ | Միլան, Իտալիայի թագավորություն և Palazzo della Farnesina, Հռոմ, Իտալիա |
Նախորդ | Fasci Italiani di Combattimento? |
Հաջորդ | Հանրապետական ֆաշիստական կուսակցություն |
Խորհուրդ | 6 000 000 անդամ (1939) |
Partito Nazionale Fascista Վիքիպահեստում |
Հենց հիմնադրման տարուց ի վեր կուսակցությունը մանդատներ է ձեռք բերել Իտալիայի խորհրդարանում, իսկ արդեն 1924 թվականին դարձել խորհրդարանական մեծամասնություն։ 1928 թվականին դարձել է երկրի միակ օրինական կուսակցությունը (քաղաքական այլ ուժերի գործունեությունն արգելվել է)։ Կուսակցության դիրքերը խարխլվել է 1943 թվականին՝ Մուսոլինիի վարչակազմի անկմանը զուգընթաց։ Ներկայումս, ազգային ֆաշիստական կուսակցության գործունեությունը օրենսդրորեն արգելված է («Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրություն», անցումային և եզրափակիչ դրույթներ, 12-րդ գլուխ)։