Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի թագավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմ է մտել 1940 թվականի հունիսի 10-ին Առանցքի երկրների կողմից` պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Իտալիան պատերազմ է հայտարարել Հունաստանին, 1941 թվականի ապրիլի 6-ին՝ Հարավսլավիային։ 1941 թվականի հունիսի 22-ին Իտալիան Առանցքի երկրների հետ միասին հարձակվել է Խորհրդային Միության վրա։ 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Իտալիան Երրորդ Ռայխի հետ միասին պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին[1]։
Հին աշխարհ | |
---|---|
Նախապատմական Իտալիա | |
Էտրուսկներ (մ.թ.ա. 12-6-րդ դարեր) | |
Մեծ Հունաստան (մ.թ.ա. 12-6-րդ դարեր) | |
Հին Հռոմ (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 5-րդ դար) | |
Իտալիան օստգոթերից տիրապետության տակ (5-6-րդ դարեր) | |
Միջին դարեր | |
Միջնադարյան Իտալիա | |
Իտալիան Բյուզանդիայի տիրապետության տակ (6-8-րդ դարեր) | |
Լանգոբարդական թագավորություն (6-8-րդ դարեր) | |
Իտալիայի միջնադարյան թագավորություն | |
Իսլամը և նորմանները Հարավային Իտալիայում | |
Ծովային հանրապետություններ և Իտալիայի քաղաք-պետություններ | |
Նոր ժամանակներ | |
Իտալական վերածնունդ (14-16-րդ դարեր) | |
Իտալական պատերազմներ (1494-1559) | |
Իտալիան նոր ժամանակներում (1559-1814) | |
Ռիսորջիմենտո (1815-1861) | |
Ժամանակակից պատմություն | |
Իտալիայի թագավորություն (1861-1945) | |
Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) | |
Ֆաշիզմ և գաղութային կայսրություն (1918-1945) | |
Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում (1940-1945) | |
Իտալիայի նորագույն պատմություն (1945-այժմ) | |
Կապարային տարիներ (1970-ականներ - 1980-ականներ) | |
Առանձին թեմաներ | |
Իտալիայի պատմական պետություններ | |
Իտալիայի ռազմական պատմություն | |
Իտալիայի տնտեսական պատմություն | |
Իտալիայի ընտրական իրավունքի պատմություն | |
Իտալիայի նորաձևության պատմություն | |
Իտալիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն | |
Իտալիայի երկաթուղային տրանսպորտի պատմություն | |
Իտալիայում փողերի պատմություն | |
Իտալիայում երաժշտության պատմություն | |
Իտալիայի պորտալ |
Իտալական զորքերը Ֆրանսիայի հարավում, Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում և Հարավսլավիայում մասնակցել են ճակատամարտերի, ինչպես նաև 1941 թվականին միացել են ԽՍՀՄ-ի դեմ արևելյան ճակատին։ 1940-1943 թվականներին օկուպացիայի տակ են գտնվել Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Հունաստանի, ինչպես նաև 1939 թվականին նվաճված Ալբանիայի տարածքների հատվածները։
1943 թվականին, ռազմական անհաջողությունների և թիկնունքում ճգնաժամի արդյունքում Իտալիան կորցրել է Աֆրիկայում իր գաղութները, ինչպես նաև իտալական Սիցիլիա տարածքը։ 1943 թվականի հուլիսի 25-ին Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինին ձերբակալվում է։ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին ընտրված իտալական նոր կառավարությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հրադադար է կնքել։ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Իտալիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտել։
1943 թվականի սեպտեմբերին Գերմանիան օկուպացրել է Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան։ 1943 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսոլինի գերմանական զորքերի կողմից ազատ է արձակվել։ 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի կողմից օկուպացված իտալական տարածքներում հռչակվել է Իտալիայի սոցիալիստական հանրապետություն, որը շարունակել է պատերազը մինչև 1945 թվականի փլուզումը։
Իտալիայի թագավորական կառավարությունը 1943 թվականի հոկտմեբերի 13-ին Գերմանիային և Առանցքի երկրներին պատերազմ է հայտարարել։ Իտալական բանակը 1943-1945 թվականներին խորհրդային, ամերիկյան, բրիտանական, հարավսլավական և բուլղարական զորքերի հետ միասին Իտալիայի տարածքում և Բալկաններում՝ Հարավսլավիայում, Ալբանիայում և Հունաստանում հակահիտլերական կոալիցիայի կազմում պատերազմել է գերմանական զորքերի հետ։ Գերմանացիների կողմից օկուպացված Իտալիայի տարածքում տեղի է ունեցել Դիմադրության պարտիզանական շարժում։ 1945 թվականի ապրիլի 28-ին Մուսոլինին գնդակահարվել է։ 1945 թվականի ապրիլի 29-ին Իտալիայում գերմանական զորքերը կապիտուլացվել են[2]։