From Wikipedia, the free encyclopedia
Լավ Էլի, հայկական ալտերնատիվ ռոք-խումբ։ Կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանը և Snack խմբից Գոռ Մխիթարյանը։ Հետագայում խմբին միացել են նաև Վահե Տերտերյանը[1] և Դավիթ Գրիգորյանը՝ Ալք խմբից։ Այս կազմով մեկ տարի անց խումբը ձայնագրել է իր՝ «Առաջին ԼԱՎ Ալբոմ» ձայներիզը։ Ալբոմում տեղ են գտել 21 երգեր՝ 11-ը՝ հայերեն, 10-ը՝ անգլերեն։
Լավ Էլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան Վանաձոր |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 1996 – ից |
Կապված | Ալք Snack |
Կայք | lavelimusic.com |
Անդամներ | |
Մհեր Մանուկյան Գոռ Մխիթարյան Տիգրան Ոսկանյան Բագրատ Ազնաուրյան Շողեր Մանուկյան Դավիթ Գրիգորյան | |
Նախկին անդամներ | |
Ալեքս Ավետիսյան Վահե Տերտերյան | |
Lav Eli Վիքիպահեստում |
1999 թվականին թողարկվել է խմբի երկրորդ՝ «Essays» ալբոմը, որի պրոդյուսերը Արտյոմ Այվազյանն է եղել։ Խումբը ճանաչվել է ողջ Հայաստանով, իսկ «Ճամփորդական» և «Գտա քեզ երկնքում» երգերը հիթեր են դարձել։ Դրանից հետո խումբը ժամանակավորապես լքել է Մհեր Մանուկյանը, իսկ Գոռը սկսել է իր մեներգչի կարիերան։ 2001 թվականին խումբը կրկին միավորվել է։
2006 թվականին խումբը թողարկել է «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» հայալեզու ալբոմը[2]։ 2008 թվականից խումբն առանձնապես ակտիվ չէր՝ չհաշված առանձին ելույթները, երբ Գոռ Մխիթարյանն այցելում էր Հայաստան։
2012 թվականի հուլիսին խումբը հայտարարել է համերգային ծրագրերի մասին։ Հուլիսին տեղի են ունեցել բացօթյա համերգներ Երևանում և Վանաձորում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.