Լեպտիս Մագնա
From Wikipedia, the free encyclopedia
Լեպտիս Մագնա (արաբ․՝ لَبْدَة Լաբդահ)[1] նաև Լեկտիս Մագնա, Լպքի, Նեապոլիս, Լեբիդա կամ Լեբդա, Հռոմեական Կայսրության հայտնի քաղաք, որը ներկայումս գտնվում է Լիբիայի տարածքում։ Քաղաքի ավերակները գտնվում են Խոմսում, Տրիպոլիից 130 կմ արևելք, ծովափին, որտեղ Վադի Լեբդան թափվում է ծովը։ Այս տարածքը Միջերկրական ծովի ամենալավ պահպանված և այցելվող հին հռոմեական քաղաքն է։