գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Լեռնահովիտ (նախկին Եզնագոմեր), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 104 կմ հեռավորության վրա՝ Աղավնո գետի գետահովտի՝ Եզնագոմերի սարահարթի հյուսիսային մասում։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 41 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղ | ||
---|---|---|
Լեռնահովիտ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լեռնահովիտ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Լեռնահովիտ | |
Ղեկավար | Մասիս Կարապետյան | |
Այլ անվանումներ | Լենինքենդ (Կարաքեչդի) (1993) Եզնագոմեր (1998-2013) | |
Տվյալ կարգավիճակում | 1998 թվականից | |
Բնակչություն | 41 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լեռնահովիտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լեռնահովիտ համայնքի կազմում ընդգրկված են նաև Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Շրվական գյուղում բնակվում է 24 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Սպիտակաջուր գյուղում բնակվում է 45 մարդ, կա 11 տնտեսություն։
Համայնքը բարձրլեռնային է, ունի 6363,4 հա տարածք, որից 3227,8 հա գյուղատնտեսական նշանակության, 2845,2 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Լեռնահովիտում բնակավայրի մասին հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում։ Այդ ժամանակ այն կոչվել է Եզնագոմեր և եղել է շեն ու հայաշատ բնակավայր։ Դա հաստատվում է նրանով, որ գյուղը Տաթևի վանքին տվել է առավելագույն 6700 չափով պտղահարկ։ Հայաթափումից հետո 18-րդ դարի կեսերից, գյուղում հաստատված օտարներն այն անվանափոխել են Ղարաքեշիշ (Qarakeçdi), որը նշանակում է Սև տերտեր։ Սովետական տարիներին այն անվանափոխվել է Լենինքենդ։
Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Ազատագրումից հետո վերաբնակները գտել են խաչքարեր և տապանաքարեր։
Լեռնահովիտ գյուղը մտնում է համանուն Լեռնահովիտ համայնքի մեջ, որի կազմում են նաև հարևան Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Լեռնահովիտը ունի միջնակարգ դպրոց, որից օգտվում են նաև վերոնշյալ հարևան գյուղերի երեխաները։ Լեռնահովտի հիմնական խնդիրն է կայուն լարման էլեկտրամատակարարումը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
2014 թվականին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում գործող «Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնեց Լեռնահովիտի դպրոցի վերակառուցումը[2]։ Հաջող կազմակերպած դրամահավաքին հետևեց շինարարությունը, որը «Հայրենասեր»-ը բարեհաջող ավարտեց 2014-ի սեպտեմբերին։ Ուշագրավ է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ չեն օգտագործվել թուրքական արտադրության շինանյութեր[3]։
2015 թվականին Լեռնահովիտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 16 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 53 | 48 | 49 |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան և միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.