Լիզոցիմ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Լիզոցիմ, մուրամիդազա, հիդրոլազների խմբի ֆերմենտ, քայքայում է բակտերային բջջի պատը և առաջացնում լիզիս։ Համարվում է օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը։
Արագ փաստեր Լիզոցիմ, Տեսակ ...
Լիզոցիմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տեսակ | սպիտակուցների ընտանիք և ֆերմենտների խումբ կամ դաս | ||||||||
Ենթադաս | Glycoside hydrolase, family 22?[1] և lysozyme? | ||||||||
Կազմված է | Glycoside hydrolase, family 22, conserved site?[1] | ||||||||
Բնորոշիչներ | |||||||||
ՖՀ համար | 3.2.1.17 | ||||||||
CAS համար | 9001-63-2 | ||||||||
Տվյալներ | |||||||||
IntEnz | IntEnz կայքում | ||||||||
BRENDA | BRENDA կայքում | ||||||||
ExPASy | NiceZyme կայքում | ||||||||
KEGG | KEGG կայքում | ||||||||
MetaCyc | մետաբոլիզմ | ||||||||
PRIAM | PRIAM կայքում | ||||||||
Protein Data Bank | RCSB PDB PDBj PDBe PDBsum | ||||||||
Գենի օնտոլոգիա | AmiGO / EGO | ||||||||
|
Փակել
Արագ փաստեր Լիզոցիմ, Հայտնի կառուցվածքներ ...
Փակել
Լիզոցիմը բացահայտել է Ալեքսանդր Ֆլեմինգը (1922 թվականին) քթի խոռոչի լորձում։ Այնուհետև Լիզոցիմը հայտնաբերվել է մարդու օրգանիզմի շատ հյուսվածքներում ու հեղուկներում (արյան պլազմա, կաթ, թուք, կրճիկ, փայծաղ, արցունք, լեյկոցիտներ), բույսերում (կաղամբ, շաղգամ, կծվիչ), որոշ բակտերիաներում ու ֆագերում, աննշան քանակությամբ նաև ձվի սպիտակուցում։ Լիզոցիմի պատրաստուկներն օգտագործվում են աչքերի, լնդերի, քթըմպանի բուժման համար և մանկաբարձության մեջ։