ԱՄՆ բանակի գեներալ From Wikipedia, the free encyclopedia
Լլոյդ Ջեյմս Օսթին III (անգլ.՝ Lloyd James Austin III; օգոստոսի 8, 1953[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]), ԱՄՆ բանակի գեներալ, 2013—2016 թվականների ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Օսթինին Ջո Բայդենի կաբինետում ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման մասին։ 2021 թվականի հունվարի 22-ին ԱՄՆ Սենատը հաստատել է այդ հայտարարությունը[4]։
Լլոյդ Օսթին անգլ.՝ Lloyd James Austin III | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Օբերնի համալսարան, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, Webster University? և Thomasville High School? |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | RTX? |
Զբաղեցրած պաշտոններ | Vice Chief of Staff of the United States Army? և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Lloyd Austin Վիքիպահեստում |
Լլոյդ Ջեյմս Օսթին III-ը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 8-ին, Թոմասվիլլում՝ Ջորջիա նահանգում։ 1975 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան (Վեսթ-Փոյնթ)՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև Օբերնի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան մանկավարժության ոլորտում և Վեբստերի համալսարանում՝ բիզնեսի կառավարման ոլորտում։
ԱՄՆ Բանակային հրամանատարաշտաբային քոլեջի և ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջի շրջանավարտ է։
Վեսթ-Փոյնթում ուսումն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Նրա առաջին նշանակումը եղել է Գերմանիայի 3-րդ (մեքենավորված) հետևակային դիվիզիայում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար, ծառայել է 7-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակում, եղել է հետախուզական վաշտի հրամանատար։ Հետևակի սպաների վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ծառայության է անցել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգեի 82-րդ օդադեսանտային դիվիզիայում, որտեղ ղեկավարել է ռազմական աջակցության վաշտը, օդադեսանտային 2-րդ գումարտակը, 508-րդ հետևակային գունդը և ծառայել է որպես 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին զորամիավորման հրամանատարի օգնական։
1981 թվականին Օսթինը գործուղվել է Ինդիանապոլիս՝ որպես ԱՄՆ բանակի զորակոչիկների հավաքագրման հրամանատար։ Այնուհետև ԱՄՆ բանակի զորակոչիկների գումարտակում նշանակվել է վաշտի հրամանատար։ Զինվորական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել է Օբերնի համալսարան, որտեղ ավարտին է հասցրել կրթական ոլորտի վերաբերյալ հետազոտական աշխատանքը՝ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Վեսթ-Փոյնթի Ռազմական ակադեմիայում և գործուղվել է Նյու Յորք, որտեղ ծառայել է որպես մարտավարական վաշտի հրամանատար։ Այս առաջադրանքը կատարելուց և Ֆորտ Լիվենվորթում (Կանզաս) բանակային հրամանաշտաբային քոլեջն ավարտելուց հետո Օսթինը գործուղվել է Ֆորթ Դրամի (Նյու Յորք) 10-րդ լեռնահրաձգային դիվիզիա, որտեղ ծառայել է օպերատիվ բաժնում, ապա 22-րդ հետևակային գնդի 2-րդ վաշտում՝ որպես հրամանատար։ .
1993 թվականին Օսթինը վերադարձել է Հյուսիսային Կարոլինա՝ Ֆորտ Բրեգգի 82-րդ օդադեսանտային դիվիզիա, որտեղ ծառայել է որպես 505-րդ պարաշյուտահետևակային գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Ավելի ուշ դարձել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի գենշտաբի հրամանատար։ ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջն ավարտելուց հետո ստանձնել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրմանատարությունը, ապա գործուղվել է Պենտագոն՝ Վաշինգտոն, որտեղ ծառայել է որպես համատեղ գործողությունների վարչության օպերատիվ բաժնի պետ։ 2003 թվականին օգնել է գլխավորել դիվիզիայի ներխուժումը Իրաք։
2003 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը ծառայել է որպես 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ եղել է 180-րդ Միացյալ Կոմբինացված նպատակամետ խմբի հրամանատարը՝ «Անխորտակելի ազատություն» Աֆղանստան օպերացիայի ժամանակ։
2006 թվականի դեկտեմբերի 8-ին Օսթինը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և ստանձնել է 18-րդ օդադեսանտային կորպուսի հրամանատարությունը Ֆորտ Բրեգգում՝ Հյուսիսային Կարոլինայում։
2008 թվականի փետրվարին Օսթինն իր նշանակալիությամբ երկրորդ հրամանատարն էր Իրաքում, ով ստանձնել էր Իրաքի բազմազգ կորպուսի հրամանատարությունը՝ փոխարինելով գեներալ Ռեյմոնդ Օդիերնոյին[5][6]։ Որպես այս կորպուսի հրամանատար՝ ղեկավարել է մոտավորապես 152.000 համատեղ և կոալիցիոն ուժերի՝ Իրաքի բոլոր ճակատամասերում[7]։
2009 թվականին Օսթինը նշանակվել է Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի տնօրեն[8]։
2010 թվականի սեպտեմբերին ստացել է Իրաքում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը Իրաքում՝ Բաղդադի Al-Faw Palace պալատում կայացած արարողության ժամանակ կոչումն Օսթինին հանձնել է Ռեյմոնդ Օդիերնոն։ Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի նախագահ ադմիրալ Մայքլ Մալլենը (Michael Mullen)[9]:
2012 թվականին Օսթինը նշանակվել է ԱՄՆ Բանակի պետի տեղակալ[10]։
2013 թվականի մարտին Օսթինը դարձել է ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր հրամանատարության հրամանատար[11][12][13]։
Նա այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2006 թվականը, այնուհետև դադարել է ծառայել Զինված ուժերում[14]։
Աշխատանքը շարունակել է Raytheon Technologies ընկերությունում՝ որպես կառավարման խորհրդի անդամ[15]։
2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Ջո Բայդենի ապագա կառավարության կազմում Օսթինին ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.