Լյումինեսցենցում
From Wikipedia, the free encyclopedia
Լյումինեսցենցում (լատ. լատին․՝ lumen — լույս և լատին․՝ escent — վերջածանց, որ նշանակում է մեծ ազդեցություն), տվյալ ջերմաստիճանում մարմնի ջերմային ճառագայթման նկատմամբ ավելցուկային լուսարձակում, որի տևողությունը զգալիորեն գերազանցում է լուսային ալիքի պարբերությունը (t » 10−14վրկ)։ Այս սահմանման առաջին մասը, որն առանձնացնում է լյումինեսցենցումը ջերմային հավասարակշիռ ճառագայթումից, առաջարկել է Է. Վիդեմանը, իսկ երկրորդ մասը ձևակերպել է Սերգեյ Վավիլովը՝ լյումինեսցենցումը անհավասարակշիռ ճառագայթման մյուս տեսակներից (լույսի ցրում, անդրադարձում, արգելակման ճառագայթում և այլն) տարբերելու համար։ Բնության մեջ լյումինեսցենցման դրսևորումները՝ հյուսիսափայլը, որոշ միջատների, միներալների, փտող փայտի լուսարձակումը հայտնի են եղել շատ վաղ ժամանակներից, սակայն այդ երևույթի հետևողական ուսումնասիրումն սկսվել Է 19-րդ դարի վերջից (Է. և Անրի Բեքերելներ, Ֆիլիպ Լենարդ, Ու. Կրուկս և ուրիշներ)։