Լոմբարդիա
From Wikipedia, the free encyclopedia
Լոմբարդիա (իտալ.՝ Lombardia, լոմբ.՝ Lumbardía), Իտալիայի քսան վարչական շրջաններից (մարզերից) մեկը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, զբաղեցնում 23.844 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մարզում է բնակվում Իտալիայի ողջ բնակչության մեկ վեցերորդ մասը, և ստեղծվում երկրի ներքին համախառն արդյունքի շուրջ քսան տոկոսը։ Լոմբարդիան Իտալիայի ամենախիտ բնակեցված և ամենահարուստ մարզն է, և առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է Եվրոպայում[2]։ Լոմբարդիայի վարչական կենտրոնը հանդիսացող Միլանը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է (մայրաքաղաք Հռոմից հետո) և ամենաընդարձակ տարածքն զբաղեցնող բնակավայրը այդ երկրում։
Արագ փաստեր ԼոմբարդիաLombardia, Երկիր ...
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի շրջան և մշակութային շրջան | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Ներառում է | 12 գավառ՝ | ||||
Վարչկենտրոն | Միլան | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Lombardy? | ||||
Նախագահ | Ռոբերտո Ֆորմիգոնի | ||||
Հիմնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն (2009) | 9․821․270 | ||||
Խտություն | 411.6 | ||||
Ազգային կազմ | Իտալացիներ, ռումինացիներ, մարոկկացիներ | ||||
Կրոնական կազմ | Քրիստոնեաներ | ||||
Տարածք | 23 861 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1948[1] թ. | ||||
Սահմանակցում է | Տիչինո, Գրաուբյուդեն, Տրենտինո Ալտո Ադիջե, Վենետո, Էմիլիա Ռոմանիա և Պիեմոնտ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-25 | ||||
Անվանված է | Langobardia? | ||||
regione.lombardia.it | |||||
Փակել