Լոնդոնի թագավորական քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոնի թագավորական քոլեջ[10] (անգլ.՝ King’s College London, KCL, также King's), Անգլիայի ամենամեծ, ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, Լոնդոնի համալսարանի հիմնադիր քոլեջը (դրա մի մասը)։ Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հետ միասին այն կազմում է այսպես կոչված «ոսկե եռանկյունու» «անկյուններից» մեկը (մյուս երկու «անկյունները» Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններն են)։ Ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համալսարանների էլիտար ասոցիացիայի Russell Group-ի[11] մաս է կազմում։
Լոնդոնի թագավորական քոլեջ | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, constituent college?, կրթական կազմակերպություն և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1829 |
Հիմնադրիր | Գեորգ IV և Արթուր Ուելսլի Վելինգթոն |
Ռեկտոր | Edward Byrne? |
Ընդհանուր անձնակազմ | 7250 մարդ |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Digital Preservation Coalition[5], Ոսկե եռանկյունի, LIGO գիտական համագործակցություն, Համացանցի կոնսորցիում[6][6], Եվրոպայի համալսարանների միություն[7], ArXiv[8] և Guild of European Research-Intensive Universities?[9] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Սաութարկ և Լամբեթ |
Հասցե | King's College London, James Clark Maxwell Building, 57 Waterloo Road, London, SE1 8WA |
Կայք | kcl.ac.uk(անգլ.) |
King's College London Վիքիպահեստում |
Այն մեկն է այն երկու քոլեջներից, որոնք 1836 թվականին ձևավորեցին Լոնդոնի համալսարանը։ Թագավորական քոլեջը հավակնում է Անգլիայի երրորդ ամենահին համալսարանի կոչմանը Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից հետո։ Ճանաչված է որպես աշխարհի առաջատար համալսարաններից մեկը և՛ կրթության, և՛ հետազոտության ոլորտում։ Թագավորական քոլեջն աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ որոշ առարկաներ՝ աշխարհի լավագույն 10-յակում են[12]։