Լոնդրինա
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդրինա (պորտուգալերեն՝ Londrina. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[lõˈdɾĩnɐ]]], պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Փոքր Լոնդոն, լոնդոնցի), քաղաք Բրազիլիայի Պարանա նահանգի հյուսիսային մասում, նահանգի վարչական կենտրոն Կուրիտիբայից շուրջ 370 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծությամբ նահանգի երկրորդ և Բրազիլիայի հարավային տարածաշրջանի չորրորդ բնակավայրն է։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 506.645, մետրոպոլիսային տարածքինը՝ 1.087.815[2]) et Կաղապար:Unité dans sa zone métropolitaine[3]: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բուն քաղաքում ապրում էր 543,003 մարդ[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոնդրինա | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 10, 1934 թ. | ||||
Մակերես | 1653,075 կմ² | ||||
ԲԾՄ | 610±1 մետր | ||||
Բնակչություն | ▼555 937 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 43 | ||||
Փոստային դասիչ | 86000-000 | ||||
Պաշտոնական կայք | londrina.pr.gov.br | ||||
| |||||
Բնակավայրի տեղանքը սկզբնապես հետազոտել են բրիտանացի ներգաղթյալներ։ Պաշտոնապես այն հիմնադրվել է 1930 թվականին՝ իտալացիներից, ճապոնացիներից, գերմանացիներից բաղկացած մի ոչ մեծ խմբի կողմից, և կարճ ժամանակամիջոցում վերածվել է նահանգի նոր-նոր յուրացվող հյուսիսային գոտու առևտրային, քաղաքական, կրթական ու մշակութային կենտրոնի[5]։ Քաղաքի համբավավոր ուսումնական հաստատություններից են Universidade Estadual de Londrina-ն (Լոնդրինայի պետական համալսարանը) և Universidade Tecnológica Federal do Paraná (Պարանայի տեխնոլոգիական դաշնային համալսարանը)։