From Wikipedia, the free encyclopedia
Լու Հուվեր (անգլ.՝ Lou Henry Hoover, մարտի 29, 1874[1][2][3][…], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ - հունվարի 7, 1944[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերի կինը և ԱՄՆ առաջին տիկինն ամուսնու նախագահության տարիներին։
Լու Հուվեր անգլ.՝ Lou Hoover | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սան Խոսեի պետական համալսարան, Սթենֆորդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, երկրաբան և նախագահ |
Դավանանք | Քվակերներ |
Ծննդյան օր | մարտի 29, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուոթերլու, Այովա, ԱՄՆ |
Վախճանի օր | հունվարի 7, 1944[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Այովա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Lou Henry |
Հայր | Չարլզ Դելանո Հենրի[4] |
Մայր | Ֆլորենս Ուիդ[4] |
Ամուսին | Հերբերտ Հուվեր |
Զավակներ | Ալան Հուվեր[2] և Հերբերտ Հուվեր կրտսեր |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Լուիզա Հենրին ծնվել է Ուոթերլուում։ Նա Չարլզ Դելանո Հենրիի դուստրն էր[6][7]։
Մանկությունը Լուն անցկացրել է՝ ապրելով Կալիֆոռնիայի փոքր քաղաքներում՝ Ուիթիերայում և Մոնտերեյում[6]։ Չարլզ Հենրին իր դստերը սարեր էր տանում, ինչը նրա մանկության անմոռանալի իրադարձությունն էր[6]։
Տարրական և միջնակարգ դպրոցից հետո Լուն սովորել է Սան Խոսեի մանկավարժական քոլեջում (այժմ քոլեջի մասնաճյուղերում գտնվում են Սան Խոսեի պետական Կալիֆոռնիայի համալսարանի ստորաբաժանումները)։ 1894 թվականին Լուիզան ընդունվել է Սթենֆորդի համալսարան (Կալիֆոռնիայի առաջատար մասնավոր համալսարան)՝ «երկրաբանների դպրոց», որտեղ դասընթացի միակ կինն էր։
Դառնալով ուսանողուհի՝ Լուն նույն 1894 թվականին ծանոթացել է 1891 թվականից երկրաբանության նույն ֆակուլտետում սովորած Հերբերտ Հուվերի հետ, ով ԱՄՆ-ի ապագա 31-րդ նախագահն է (1929-1933 թվականներ) Հանրապետական կուսակցությունից։
Լուիզան և Հերբերտը որոշել են ամուսնությունը հետաձգել մինչև համալսարանն ավարտելը, որպեսզի նա կարողանա շարունակել կրթությունը։ Հերբերտը բողոքական քվակեր էր։ Միսս Հենրին, որը դաստիարակվել է Եպիսկոպոսաց եկեղեցու ավանդույթներով, նույնպես որոշել է քվաքեր դառնալ[8]։
1898 թվականին համալսարանն ավարտելուց հետո, Հերբերտը հեռագրով նրան Ավստրալիայից ամուսնության առաջարկ է արել։
Լուիզա Հենրին և Հերբերտ Հուվերը ամուսնացել են 1899 թվականի փետրվարի 10-ին Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքի հարսնացուի ծնողների տանը։
Ամուսինները երկու որդի ունեին.
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լուն օգնել է ամուսնուն՝ բելգիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում։ 1919 թվականին նա պարգևատրվել է Բելգիայի Թագավոր Ալբերտ Ա-ի կողմից։ նպաստել է Ուիթեր քաղաքում տարրական դպրոցի բացմանը, որը 2005 թվականին կրել է Լու Հուվեր անունը։ Լուն ֆինանսավորել է նաև Պալո Ալտոյում սկաուտների տան շինարարությունը[11]։
Որպես առաջին տիկին՝ նա դադարեցրել է ամենամյա Ամանորյա ընդունելությունները, որոնք Ջոն Ադամսի ցուցումով անցկացվել են 1801 թվականից[6]։
Մահացել է 1944 թվականի հունվարի 7-ին Նյու Յորքում՝ սրտամկանի ինֆարկտից[6]։ Սկզբում նա թաղվել է Պալո Ալտոյում, Կալիֆորնիա, այնուհետև նրա աճյունները վերահուղարկավորվել են Ուեսթ Բրանչում, Այովայում՝ 1964 թվականին մահացած նախագահի կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.