Լոֆտուս Ռոուդ
ֆուտբոլային մարզադաշտ Լոնդոնում / From Wikipedia, the free encyclopedia
«Լոֆտուս Ռոուդ» (անգլ.՝ Loftus Road)-ֆուտբոլային մարզադաշտ Լոնդոնի Շեպերդս Բուշում։ Համարվում է անգլիական ակումբ` Քուինս Պարկ Ռեյնջերսի գլխավոր մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է մոտ 20.000 հանդիսատես։ Մարզադաշտի չորս տրիբունաներից յուրաքանչյուրը ունի իր անունը. Լոֆտուս Ռոուդ Էնդ(Loftus Road End, կրճատ Loft), Էլլերսլի Ռոուդ տրիբունա (Ellerslie Road Stand),Սաութ Աֆրիկա Ռոուդ տրիբունա (South Africa Road Stand) և Սքուլ Էնդ(School End): Սքուլ Էնդը տեղավորում է հյուրընկալ թիմի երկրպագուներին։ 2002-2004 թվականներին մարզադաշտում անցկացվել էր նաև «Ֆուլհեմ» լոնդոնյան ակումբի տնային խաղերը։
Քուինս Պարկ Ռեյնջերս-ը նախատեսում է կառուցել նոր մարզադաշտ 40.000 հանդիսատես տարողությամբ անընդհատ վերակառուցելու պատճառով և ավելացնել «Լոֆտուս Ռոուդ»-ի տարողությունը[2]։
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և ռեգբի 15 |
Տեղագրություն | Լոնդոն, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1904 |
Կառուցված | 1904 |
Բացված | 1904 |
Սեփականատեր | Քուինս Պարկ Ռեյնջերս |
Տարողություն | 18 439 |
Տնային թիմ | Քուինս Պարկ Ռեյնջերս |
Դաշտի չափսեր | 102,4 x 66 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն[1] |
Loftus Road Վիքիպահեստում |