Լևոն Ստեփանի Զորյան (հուլիսի 6, 1926, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 1996, Երևան, Հայաստան), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Զորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1926 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 28, 1996 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Հայ գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանի որդին է։
Կենսագրություն
1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1964-1971 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։
Զորյանի նախագծով 1982-1983 թվականներին Ստեփան Զորյանի Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատունը վերակառուցվել է տուն-թանգարանի։
Հեղինակ է՝
- «Թամանյան» մենագրության (1978, հայերեն, ռուսերեն)
- Կազմել և ծանոթագրել է «Ալեքսանդր Թամանյան. հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին» (1960)
- «Ալեքսանդր Թամանյան (1878-1936). կենսամատենագիտական ցանկ» (1978)
- «Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում» (1981)
- «Ռաֆայել Իսրայելյան։ Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» (1982, համահեղինակ) ժողովածուներ[1]
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.