Լևոն Հովհաննիսյան
From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Անդրեասի Հովհաննիսյան (փետրվարի 13 (25), 1885[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 11, 1970(1970-05-11)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ[2]), հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), բժշկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1928), Բժշկության պատմության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Լևոն Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13 (25), 1885[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | մայիսի 11, 1970(1970-05-11)[2][1] (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թերապևտ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Խարկովի ազգային համալսարան (1909)[1] |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխա(ներ) | Կոստանդին Հովհաննիսյան |
Levon Hovhannisyan Վիքիպահեստում |
Լևոն Հովհաննիսյանի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են ներքին բժշկության տարբեր հարցերին, մասնավորապես՝ սրտաբանությանը, ինչպես նաև բալնեոլոգիային և կուրորտաբանությանը, վարակիչ հիվանդությունների (մալարիա) ուսումնասիրմանը, գիտա-բժշկական տերմինաբանությաը։ Հովհաննիսյանը առաջարկել է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ուսումնասիրել է սրտի աղմուկների առաջացումը, սրտանոթային նևրոզները, տարբեր ներքին հիվանդությունների ժամանակ մարդու օրգանիզմում ընթացող ախտաբանական բազմազան երևույթների և նյարդահոգեկան աշխարհի միջև ստեղծված բարդ մեխանիզմների փոխադարձ կապերը։ Հովհաննիսյանը հեղինակել է «Հայ բժշկության պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հինգ հատորից բաղկացած ստվարածավալ աշխատությունը, որը հայ բժշկության պատմության առաջին մասշտաբային հետազոտությունն է[4]։
Լևոն Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանում բժշկագիտության հիմնադիրներից է։ Նա եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, հետագայում՝ Երևանի բժշկական ինստիտուտի հիմնադիրներից։ Հովհաննիսյանը ստեղծել և երկար տարիների ընթացքում ղեկավարել է Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտը, ՀԽՍՀ առողջապահության նախարարությանը կից Սրտաբանության ինստիտուտը։ Հովհաննիսյանը Հայաստանում առաջին բուժավայրի՝ Արզնիի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայրի հիմնադրման նախաձեռնողն է, նա ուսումնասիրել է Արզնիի հանգստավայրի հանքային ջրերի բուժիչ հատկությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում։