ԽՍՀՄ ՆԳԺԿ հրաման № 00447
From Wikipedia, the free encyclopedia
ՆԳԺԿ (ՆԿՎԴ) № 00447 հրաման (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի № 00447 հրաման «Նախկին կուլակներին, հանցագործներին և հակախորհրդային տարրերին ռեպրեսիայի ենթարկման մասին»), 1937 թվականի հուլիսի 30-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից արձակված խիստ գաղտնի հրաման։ Սույն հրամանի հիման վրա 1937 թվականի օգոստոսից 1938 թվականի նոյեմբերը 390 հազար մարդ է զոհվել, 380 հազար մարդ ուղարկվել է Գուլագ[1]։ Այս կերպ ի սկզբանե բռնաճնշումների ենթարկվեց 268,95 հազար մարդ, որոնցից 75,95 հազարը գնդակահարվեց։ Այս հարամանով կատարվեց խոշոր մասսայական Մեծ տեռորը։
Հրամանը ճանապարհ հարթեց մասսայական բռնաճնշումների համար, այն առաջին անգամ հրապարակվել է 1992 թվականի հունիսի 4-ին «Աշխատանք» թերթում[2]։ Ի տարբերություն խորհրդային վերնախավի դեմ ուղղված ցուցադրական գործընթացների № 00447 հրամանը կիրառվում էր շարքային քաղաքացիների վրա, որոնց թվում էին՝ գյուղացիներ, աշխատավորներ, հակախորհրդային տարրեր, հանցագործներ և նախկին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Դատավճիռները կայացնում էր ՆԳԺԿ հատուկ եռյակը։