Խալիֆայություն
From Wikipedia, the free encyclopedia
Խալիֆայություն տերմինը, "իշխանություն խալիֆ ('հետևորդ')" ( արաբերեն خلافة or khilāfa, թուրքերեն՝ Hilafet), գալիս է մուսուլմանական աշխարհում սկիզբ առած առաջին կառավարման համակարգից և ցույց է տալիս մուսուլմանների (համայնք) քաղաքական միասնություն։ Տեսականորեն, արիստոկրատ–սահմանադրական հանրապետություն[1] (Սահմանադրությունը՝ Մեդինայի սահմանադրություն), որը նշանակում է, որ պետության ղեկավարը, խալիֆան և այլ պաշտոնյաներ ժողովրդի և, իսլամի ներկայացուցիչներ են և պետք է ղեկավարեն սահմանադրական և կրոնական օրենքներին, կամ շարիաթին համապատասխան։ Սկզբնական շրջանում, այն ուղղակի ժողովրդավարություն էր (տես շուրա) և ընտրովի միապետություն։
X դարից Արևմտյան Եվրոպայում խալիֆայություն են անվանել նաև Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավ-Արևմտյան Եվրոպայում արաբական նվաճումների հետևանքով VII դարում ստեղծված պետությունը (661 թվականից Օմականների խալիֆայությունը, 750 - 1258 թվականներին Աբբապանների խալիֆայությունը)։ X դարում կազմվել են Ֆաթիմյանների խալիֆայությունը և Կորղովայի խալիֆայությունը։ Հայաստանը արաբական խալիֆայության տիրապետության տակ է գտնվել VII - IX դդ. (տես Արաբական նվաճումներ)։