![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/The_Peacemakers_1868.jpg/640px-The_Peacemakers_1868.jpg&w=640&q=50)
Խաղաղարարները
From Wikipedia, the free encyclopedia
«Խաղաղարարները» (անգլ.՝ The Peacemakers), ամերիկացի նկարիչ Ջորջ Հիլիի նկարը` ստեղծված 1868 թվականին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջ Հիլի |
տարի | 1868 |
բարձրություն | 119,7 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 159,1 ± 0,1 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Oval Office Private Dining Room? |
հավաքածու | Սպիտակ տուն և Օվալաձև աշխատասենյակ |
հիմնական թեմա | մարդկանց խումբ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարում պատկերված է մի դրվագ միության գլխավոր հրամանատարության ժողովից, որը տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի վերջին օրերին՝ 1865 թվականի մարտի 27-ին և 28-ին Սիթի-Փոինթ քաղաքի մոտ՝ Ջեյմս գետի վրա՝ «Գետի թագուհի» (անգլ.՝ River Queen) շոգենավում։ Գեներալ Ուիլյամ Շերմանը, գեներալ-լեյտենանտ Ուլիսես Ս. Գրանթը, նախագահ Աբրահամ Լինքոլնը և փոխծովակալ Դևիդ Պորտերը հավաքվել էին շոգենավի նավախցիկում՝ քննարկելու համար գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի և ամբողջ Համադաշնության ապագա կապիտուլյացիայի հարցը։ Գրանթն ու Պորտերը հայացքները դարձրել են Լինքոլնից ու լսում են Շերմանի խոսքերը Լիի մասին։ Նախագահի հետևում՝ նավախցի պատուհանից երևում է ծիածանը՝ որպես գալիք խաղաղության նախանշան։
Հիլին «Խաղաղարարները» կտավը նկարել է 1868 թվականին՝ ըստ Շերմանի հիշողությունների, ինչպես նաև Ռոբերտ Թոդ Լինքոլնի՝ նախագահի որդու առաջարկությամբ։ Այն կատարվել է մի քանի տարբերակով։ Առաջինը պահվում էր Չիկագոյի ջենտլմենական ակումբներից մեկում, սակայն նրա հետ այրվել է 1871 թվականի մեծ հրդեհի ժամանակ։ Մի քանի տասնամյակ նկարը համարվել է կորած, մինչև որ 1922 թվականին Չիկագոյում գտնվել է երկրորդ տարբերակը, որը հետո գնել է ԱՄՆ կառավարությունը։ 1947 թվականից նկարը գտնվել է Սպիտակ տան հավաքածուում՝ Վաշինգտոնում, իսկ ներկայումս այն կախված է Օվալաձև աշխատասենյակի անձնական ճաշասենյակում։ Հայտնի են նաև հեղինակային մի քանի կրկնօրինակների գտնվելու վայրերը։