Ամերիկայի Համադաշնային Նահանգներ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի համադաշնային նահանգները, հայտնի է նաև որպես Համադաշնային նահանգներ, ԱՀՆ, Համադաշնություն (անգլ.՝ The Confederate States of America, CSA, The Confederacy), դե ֆակտո, անկախ պետություն էր ԱՄՆ-ի հարավարևելյան մասում՝ Մեքսիկական ծոցի ափին[1]:109.։ Գոյություն է ունեցել 1861 թվականի փետրվարի 4-ից մինչ 1865 թվականի մայիսի 2-ը։ Տարածքը կազմել է 1.995.392 կմ², իսկ պաշտոնական լեզուն անգլերենն էր։ Վերացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի արդյունքում։ Բաղկացած էր Հարավային Կարոլինա, Ջորջիա, Ալաբամա, Ֆլորիդա, Միսիսիպի, Լուիզիանա, Տեխաս, Վիրջինիա, Արկանզաս, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Միսուրի, Կենտուկի և Արիզոնա նահանգներից։