Խաղաղօվկիանոսյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղօվկիանոսյան պատերազմ (անգլ.՝ The Pacific War), անվանվում է նաև Ասիախաղաղօվկիանոսյան պատերազմ[9], Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում։ Այն լայն աշխարհագրական ընդգրկմամբ պատերազմ էր, որում ընդգրկված էին Խաղաղօվկիանոսյան կղզիները, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը։ Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը սկսվել է 1937 թվականի հուլիսի 7-ին, իսկ արդեն 1931 թվականի սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Մանջուրիա ներխուժումով սկսվել էին տեղային բնույթի ռազմական գործողություններ[10]։ Այնուամենայնիվ ընդունված է, որ Խաղաղօվկիանոսյան պատերազմը սկսվել է 1941 թվականի դեկտմեբերի 7/8-ին, երբ կայսերական Ճապոնիայի զորքերը ներխուժեցին Թաիլանդ, Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Մալայա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Գուամ, Ֆիլիպիններ, ինչպես նաև հարձակվեցին ԱՄՆ-ի՝ Հավայան կղզիներում տեղակայված Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա[11][12]։ Խաղաղօվկիանոսյան պատերազմը մղում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Դաշնակից տերություններն ընդդեմ Ճապոնիայի, որը որոշ աջակցություն էր ստանում Առանցքի երկրների դաշինքից՝ նացիստական Գերմանիայից և Իտալիայից։ Պատերազմի գագաթնակետը Հիրոսիմա և Նագասակի կղզիների ատոմային ռմբակոծությունն էր ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից և ԽՍՀՄ-ի Մանջուրիա ներխուժումը 1945 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում էլ օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտատարեց անվերապահ կապիտուլյացիայի մասին։ Ճապոնիան պաշտոնապես կապիտուլյացիան ընդունեց 1945 թվականի սեպտմեբերի 2-ին։ Պարտության արդյուքնում Ճապոնիայի կայսրը պարտավորվեց հրաժարվել իր լիազորությունների զգալի մասից և իր «աստվածային» կարգավիճակից՝ ճանապարհ հարթելով երկրում մշակութային և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու համար[13]։
Թվական | 1941 թվականի դեկտեմբերի 7 - 1945 թվականի սեպտեմբերի 2 |
---|---|
Մասն է | Երկրորդ Համաշխարհային պատերազմ |
Վայր | Արևելյան Ասիա, Հարավային Ասիա, Հարավարևելյան Ասիա, Օվկիանիա, Արևմտյան Խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս |
Հակառակորդներ | |
ԱՄՆ, | Ճապոնիա, |
Հրամանատարներ | |
Չինաստան Չան Կայշի ԱՄՆ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ (1941-45) ԱՄՆ Հարի Ս. Թրուման (1945) Միացյալ Թագավորություն Ուինսթոն Չերչիլ Ավստրալիա Ջոն Քերթին Կանադա Ուիլյամ Լիոն Մաքենզի Քինգ Նոր Զելանդիա Փիթեր Ֆրեյզեր Նիդերլանդներ Ալիդիուս Թյարդա ֆան Սթերկենբորխ Սթախուվեր ԽՍՀՄ Իոսիֆ Ստալին | Ճապոնիա Հիրոհիտո Ճապոնիա Հիդեկի Տոձիո Թաիլանդ Պլաեկ Պիբուլսոնգրամ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
* Չինաստան 10 միլիոն պատերազմական կորուստներ[1][2]
|
|