Խաչիկ Ա Արշարունի
From Wikipedia, the free encyclopedia
Խաչիկ Ա Արշարունի (Արշարունեցի, ծ. թ. անհայտ – 992 թ., ամփոփված է Արգինայի Կաթողիկե եկեղեցի), Ամենայն հայոց կաթողիկոս 973 թ-ից։ Հաջորդել է Ստեփանոս Գ Սևանցուն։
Արագ փաստեր Խաչիկ Ա Արշարունի, Ծնվել է ...
Խաչիկ Ա Արշարունի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 992[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Փակել
Նախքան կաթողիկոս ընտրվելը Արշարունիքի եպիսկոպոսն էր, որի համար էլ Մ. Օրմանյանն անվանել է «Արշարունի»։ Պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու դավանությունը Սեբաստիայի և Մելիտինեի հույն մետրոպոլիտների ոտնձգություններից։
Բյուզանդական կայսրության արևելյան շրջաններում՝ Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր, որտեղ առաջացել էին հոծ հայ համայնքներ, նշանակել է եպիսկոպոսներ։ Զբաղվել է եկեղեցաշինությամբ՝ Արգինայում կառուցել երեք կաթողիկե եկեղեցի, հիմնել մատենադարան։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Սարգիս Ա Սևանցին։