Խորոված
From Wikipedia, the free encyclopedia
Խորոված, հիմնականում մսով պատրաստված կերակուր։ Խորովածի միսը կտրատում են մանր կտորների և բաստուրմայացնում։ Խորոված պատրաստելու համար օգտագործում են ոչխարի (գառան), այծի (ուլի), խոզի, հավի, ճագարի, արջի, ինչպես նաև այլ ընտանի և վայրի կենդանիների, թռչունների և ձկների միս։ Միսը խորովում են այն շարելով մետաղյա կամ փայտյա շամփուրների վրա, այնուհետև շամփուրները շարում են շիկացած փայտածուխների վրա, հաճախ որպես կրակարան օգտագործելով մանղալը, թոնիրը, բուխարին և այլն։
Արագ փաստեր Խորոված, Տեսակ ...
Տեսակ | կերակուր շամփուրի վրա |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք և մսային ուտեստ |
Առաջացման երկիր | Կենտրոնական Ասիա |
Հիմնական | միս, բանջարեղեն և սննդային բաղադրամաս |
Shashlik Վիքիպահեստում |
Փակել