ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Խուան դե լա Կռուզ Ռամոս Կանո, ավելի հայտնի է որպես Խուանդե Ռամոս (իսպ.՝ Juan de la Cruz Ramos Cano, իսպ.՝ Juande Ramos, սեպտեմբերի 25, 1954, Պեդրո Մունիոս, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ։
Խուանդե Ռամոս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Պեդրո Մունիոս, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Կայք | juanderamos.com |
Juande Ramos Վիքիպահեստում |
Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել ցածր իսպանական դիվիզիոններում։ Խաղային կարիերիան ավարտել է 1982 թվականին, ծնկի վնասվածքի պատճառով։ 1992 թվականից սկսել է մարզիչի աշխատանքը։
Ավելի շատ հաջողությունների էր հասել, երբ մարզիչ էր Սևիլյա» ֆուտբոլային ակումբում, որը նրա օրոք (2006-2007) հաղթեց երկու ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ և Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ։ Տոտտենհեմ Հոտսպուր մարզչի դերը ստանձնելուց հետո թիմը 2008 թվականին հաղթել է Ֆուտբոլային լիգայի գավաթը, առաջինն այդ ակումբի համար իննամյա ընդմիջումից հետո։
2008 թվականի դեկտեմբերի 9-ին փոխարինեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ գերմանացի Բերնդ Շուստերին և թիմին օգնեց գրավել երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնությունում, որից հետո զիջեց տեղը Մանուել Պալլեգրինիին.
2009 թվականի սեպտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ[1]։ Սակայն 2009 թվականի հոկտեմբերի 26-ին պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվեց[2], կապված նրա հետ, որ Ռամոսը ցանկանում էր ձեռք բերել որոշ խաղացողների, բայց ակումբը իրեն դա չէր կարող թույլ տալ[3]։ Ավելի ուշ ԲԿԱՄ-ի նախագահ Եվգենի Գինները խորհուրդ տվեց Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ի նախագահ Իգոր Կոլոմոյսկուն, որպեսզի իսպանացուն վերցնի մարզիչ։ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դարձավ «Դնեպր»-ի գլխավոր մարզիչ, կնքելով չորս տարվա պայմանագիր[4]։ Նրա գլխավորությամբ «Դնեպր»-ը 2013/14 մրցաշրջանում կարողացավ կրկնել իր լավագույն արդյունքը Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում՝ դառնալ մրցաշրջանի արծաթե մրցանակակիր, (1992/93 մրցաշրջանում նույնպես դարձել է արծաթե մեդալակիր) և առաջին անգամ ստացել է Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ 2014 թվականին լքել է ակումբը։ 2016 թվականի ամռանը պայմանագիր կնքեց «Մալագա» իպանական ակումբի հետ։ Սակայն դեկտեմբերի 22-ին պայմանագիրը չեղյալ է համարել իր իսկ կամքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.