Խտաչափ
From Wikipedia, the free encyclopedia
Խտաչափ, հեղուկների կամ գազերի խտությունը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ խտաչափեր։ Կշռային խտաչափի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ խտաչափում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող արքիմեդյան ուժով։ Դինամիկ խտաչափի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիզոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային խտաչափեր։