![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Character_Homes_Armenian.jpg/640px-Character_Homes_Armenian.jpg&w=640&q=50)
Ծագումը։ Բացահայտում
From Wikipedia, the free encyclopedia
«Ծագումը։ Բացահայտում»-ը այլընտրանքային պատմական գեղարվեստական վեպ է գրված ավստրալիացի /նորզելանդացի Լեն Ուիքսի կողմից։ Այն առաջին անգամ հրատարակվել է 2014 թ. օգոստոսին անգլերենով[1][2] որպես էլեկտրոնային գիրք, և 2014 թ. նոյեմբերին լույս է տեսել հայերեն լեզվով[3][4][5]։ Վեպը ներկայացնում է հայոց մշակույթը և պատմությունը, ինչպես Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և նշում է այնպիսի գազանություններ, ինչպիսիք են Նանկինի և Սուկ Չինի ջարդերը, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ծագումը։ Բացահայտում | |
---|---|
Հեղինակ | Լեն Ուիքս |
Ժանր | այլընտրանքային պատմություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակիչ | Բուքբեյբի, Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ, 24 օգոստոսի 2014 |
Թարգմանիչ հայերեն | Մարինե Հակոբյան |
OCLC | 61261403 |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Character_Homes_Armenian.jpg/640px-Character_Homes_Armenian.jpg)
Մինչ վեպը նկարագրում է 20-րդ դարի այն ժամանակաշրջանը մարդկության պատմության մեջ, երբ խորապես մտահոգիչ և ողբերգական իրադարձություններ էին տեղի ունենում, այն նաև քննարկում է 21-րդ դարի հետ առնչվող դրական արդյունքներ։ Պատմության հիմնական շեշտը մարդկային բնազդի հիմքը հանդիսանալու ԴՆԹ-ից գենետիկ հիշողության հնարավորությունն է։ Կերպարները «բացահայտում են» այն տեղը, որտեղ ուխտի տապանակը կարող է թաքցված լինել։ Վեպը նաև ուսումնասիրում է[6] խաղաղության հնարավորությունը Թուրքիայի և Հայաստանի միջև[7]։