Ծաղկամարգ (գետ)
գետ ՀՀ Կոտայքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկամարգ, Ուլաշիկ, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Մարմարիկի ձախ վտակներից։ Սկիզբ է առնում Փամբակի լեռներից և Արտավազ գյուղից 2,5 կմ հյուսիսարևմտյան մասում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 12 կմ[1][2]։ Գետի վրա գտնվում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևությունների վրա ակտիվ ներգործության ծառայության «Արտավազ» դիտակետ[3]։
Արագ փաստեր Ծաղկամարգ, Բնութագիր ...
Ծաղկամարգ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 12 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փամբակի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Մարմարիկ |
Կոորդինատներ | 40°37′50″ հս․. լ. 44°32′40″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Կոտայքի մարզ |
Փակել