Ծաղրասարյակ սպանելը (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ծաղրասարյակ սպանելը» (անգլ.՝ To Kill a Mockingbird, վերնագրի՝ հայերեն այլ թարգմանությամբ «Սարյակ մի սպանիր ...»), ամերիկացի գրող Հարփըր Լիի վեպ։ Հրատարակվել է 1960 թվականին։ Այն միանգամից մեծ հաջողություն ունեցավ և 1961 թվականին արժանացավ Պուլիտցերյան մրցանակի։ Վեպը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Սյուժեն և կերպարները հիմնված են հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936 թ.-ին նրա ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր։
Ծաղրասարյակ սպանելը անգլ.՝ To Kill a Mockingbird | |
---|---|
Հեղինակ | Հարփըր Լի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, Հարավային գոթիկա, social problem fiction? և գեղարվեստական գրականություն |
Թեմա | ռասիզմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն և ամերիկյան անգլերեն |
Կերպար(ներ) | Աթիքըս Ֆինչ, Boo Radley?, Jem Finch? և Scout Finch? |
Նկարագրում է | Ալաբամա և ԱՄՆ հարավ |
Հաջորդ | Go Set a Watchman? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Lippincott?[1] |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 11, 1960 |
Պարգև(ներ) |
Վեպը հայտնի է իր ջերմությամբ և հումորով, չնայած արտացոլում է այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են բռնաբարությունը և ռասայականությունը։ Պատմողի հայրը՝ Ատիքըս Ֆինչը, շատ ընթերցողների համար տիպիկ բարոյական հերոս է, որն արտացոլում է իրավաբանների համահավաք կերպարը[2]։
Որպես հարավային գոթական և դաստիարակչական վեպ՝ «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացնում է ռասայականության անարդարությունը և անմեղության ոչնչացումը։ Գիտնականները նշում են, որ Լին արծարծում է նաև մի շարք այլ կարևոր հարցեր՝ դասային, խիզախության, կարեկցանքի, գենդերային անհավասարության, որոնք բնորոշ են Ամերիկայի հարավին։ Վեպը խորապես ուսուցանվում է ամերիկյան դպրոցներում դասընթացների միջոցով, որոնք սերմանում են հանդուրժողականություն և պայքար նախապաշարմունքների դեմ։ Չնայած արծարծած թեմաների՝ գիրքը հաճախ ամերիկյան դասագրքերից հանվելու է ներկայացվել այն պատճառով, որ պարունակում է ռասայական անընդունելի մակդիրներ։
Վերաբերմունքը գրքին խորապես տարբերվում է՝ կախված հրատարակությունից։ Հեղինակ Մերի Մըք Դոնա Մըրֆին, հավաքագրելով մի շարք հեղինակների և հանրային դեպքերի կարծիքները «Ծաղրասարյակ սպանելը» վեպի շուրջ, գիրքն անվանել է «ապշեցուցիչ ֆենոմեն»[3]։ 2006 թվականին բրիտանացի գրադարանավարները համարում էին, որ սա Աստվածաշնչից հետո այն գիրքն է, որը յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է ընթերցի նախքան մահանալը։ Վեպի հիման վրա 1962 թվականին ռեժիսոր Ռոբերտ Միլիգան նկարահանվեց համանուն ֆիլմ, որը արժանացել է երեք Օսկարի։
«Ծաղրասարյակ սպանելը» Հարփըր Լիի հրատարակած միակ գիրքն էր, նախքան «Գնա՛, պահակ կանգնի՛ր»-ը, որը «Ծաղրասարյակ սպանելը» վեպի նախնական տարբերակն է։ Այն լույս տեսավ 2015 թվականի հուլիսի 14-ին։ Լին շարունակում էր հարստացնել իր գործերի թիվը նախքան իր մահը՝ 2016 թվականի փետրվարը, չնայած այն փաստին, որ 1964 թվականից հրաժարվել էր անձնական գործերի ցանկացած հրատարակությունից։
Վեպը հայերեն թարգմանվել է երկու անգամ՝ ռուսերեն թարգմանությունից (հրատարակվել է 1965 թվականին[4]) և անգլերենից (հրատարակվել է 2015 թվականին[5][6])։