Ծառաբնակ բարոնը
Իտալո Կալվինոյի վեպը / From Wikipedia, the free encyclopedia
«Ծառաբնակ բարոնը» (իտալ.՝ Il barone rampante), 1957 թվականին հրատարակված Իտալո Կալվինոյի վեպը, որը նրա «Մեր նախնիները» (իտալ.՝ I nostri antenati) եռագրության երկրորդ գիրքն է։ Եռագրության մյուս վեպերն են՝ «Երկատված վիկոնտը» (իտալ.՝ Il visconte dimezzato, 1952), «Գոյություն չունեցող ասպետը» (իտալ.՝ Il cavaliere inesistente):
Արագ փաստեր Ծառաբնակ բարոնըիտալ.՝ Il barone rampante, Հեղինակ ...
Ծառաբնակ բարոնը իտալ.՝ Il barone rampante | |
---|---|
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2017) | |
Հեղինակ | Իտալո Կալվինո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Կազմված է | 30 մասից |
Մասն է | «Մեր նախնիները» եռագրություն |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Կազմիմո Ռոնդո |
Ստեղծման տարեթիվ | 1957 |
Շարք | Մեր նախնիները |
Նախորդ | «Երկատված վիկոնտը» |
Հաջորդ | «Գոյություն չունեցող ասպետը» |
Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակված է | Sarajevo Publishing? |
Հրատարակման տարեթիվ | 2017 |
Թարգմանիչ հայերեն | Հասմիկ Եղիազարյան |
ԳՄՍՀ | 978-9939-76-014-8 |
ՀՏԴ | 821.163.3-31 |
ԳՄԴ | 84(4Իտ)-44 |
Փակել
Վեպի գործողությունները ծավալվում են ծառաշատ Օմբրոզայում։ Գլխավոր հերոսը` Կոզիմո Ռոնդոն, վճռում է այլևս չենթարկվել ավանդապաշտ ու խիստ ընտանիքին, լքում է նրանց ու ողջ կյանքն անցկացնում ծառերի վրա։ «Ծառաբնակ բարոնը» այլաբանական վեպ է։ Վեպում պատմողը գլխավոր հերոսի եղբայրն է[1]։