Ծիծեռնակաբերդի բլուր
բլուր և զբոսայգի Երևանում / From Wikipedia, the free encyclopedia
Ծիծեռնակաբերդ, բլուր և զբոսայգի Երևանում, քաղաքի արևմտյան հատվածում, Հրազդան գետի աջ ափին։ Բլրի գագաթին պահպանվել է քառակուսի աշտարակներով փոքրիկ բերդ, իսկ բերդի և Հրազդանի միջև՝ խոշոր քարերով շարված պարսպապատ ամրոց-բնակատեղի, որը ուշ բրոնզի դարերին բնորոշ կառույց է։ Սրանից հյուսիս-արևմուտք տարածված է հնագույն դամբարանադաշտը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակաբերդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ծիծեռնակաբերդի բլուր, Տեսակ ...
Ծիծեռնակաբերդի բլուր | |
---|---|
Ծիծեռնակաբերդի բլուրը թռչնի բարձրությունից, երևում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը | |
Տեսակ | բլուր |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Ջրլիցի ափին | Հրազդան |
Փակել
1925 թվականին Երևանգէսի կառուցման ժամանակ ուշ բրոնզի դարի դամբարաններ են գտնվել Հրազդանի ձախ ափին։ Գետի աջ ափին, ինչպես և բլրի վրա, նոր շինությունների ժամանակ բացվել են նոր դամբարաններ և բնակավայրերի հետքեր։ Այստեղ գտնված են նաև նախամարդու բնակավայրի հետքեր[1]։