Ծխախոտ
From Wikipedia, the free encyclopedia
Ծխախոտ, ծխախոտ բույսի մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծխախոտ (այլ կիրառումներ)
«Սիգար» կամ «սիգարետ» բառը ծագում է մայաների լեզվով՝ սիյար բառից, որը նշանակում է ծխել ծխախոտի փաթաթած տերևները[1]) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ մեխակի կամ կանեփի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։