Ծովային կլիմա
From Wikipedia, the free encyclopedia
Ծովային կլիմա կամ օվկիանոսային կլիմա, ծովին մոտ գտնվող տարածաշրջանների կլիմա, աչքի են ընկնում օդի ջերմաստիճանի օրական և տարեկան ոչ մեծ ամպլիտուդներով, բարձր հարաբերական խոնավությամբ, հով ամառներով և մեղմ ձմեռներով (բարեխառն լայնություններում), բարձր ամպամածությամբ, որն առաջացնում են ինտենսիվ ցիկլոնային գործունեությունը և ուժեղ քամիները։ Ծովային կլիմայի պայմաններում ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների հասնելու ժամանակը ուշանում է (ի համեմատ ցամաքային կլիմայական գոտում գտնվող տարածքների) – ամսով, իսկ գարնանը ավելի ցուրտ է լինում, քան աշունը։
Վառ արտահայտված ծովային կլիմա ունի Արևմտյան Եվրոպան, որտեղ ամբողջ տարվա ընթացքում գերակշռում է օդային հոսանքի տեղափոխությունը Ատլանտյան օվկիանոսից։ Եվրոպայի արևմտյան ծայրամասում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները կազմում են ընդամենը մի քանի աստիճան։ Ատլանտյան օվկիանոսից հեռանալուն պես, մայրցամաքի կենտրոնական հատվածում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները աճում են, այլ կերպ ասած՝ աճում է կլիմայի ցամաքայնությունը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լոնդոն | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 14,9 | 18,5 | 22,2 | 27,1 | 30,6 | 34,3 | 35,0 | 37,3 | 33,4 | 28,2 | 18,9 | 15,2 | 37,3 |
միջին առավելագույնը (°C) | 7,7 | 8,0 | 10,9 | 13,8 | 17,3 | 20,4 | 22,9 | 22,5 | 19,2 | 14,9 | 10,7 | 7,9 | 14,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 5,0 | 4,9 | 7,1 | 9,2 | 12,6 | 15,6 | 17,9 | 17,6 | 14,9 | 11,4 | 7,7 | 5,3 | 10,8 |
միջին նվազագույնը (°C) | 2,4 | 2,1 | 4,0 | 5,3 | 8,3 | 11,3 | 13,4 | 13,3 | 11,1 | 8,2 | 4,8 | 2,6 | 7,2 |
բացարձակ նվազագույնը (°C) | −16,6 | −16,1 | −11,1 | −4,9 | −2,4 | 1,4 | 2,4 | 0,2 | −0,4 | −5,7 | −9,1 | −16,1 | −16,6 |
տեղումների քանակը (մմ) | 56 | 41 | 42 | 42 | 51 | 45 | 44 | 49 | 48 | 69 | 57 | 55 | 599 |
Աղբյուր՝ Погода и Климат |