From Wikipedia, the free encyclopedia
Կազանի Խանություն (թաթ.՝ Казан Ханлыгы, Qazan Xanlığı, قازان خانليغى), ֆեոդալական պետություն Միջին Պովոլժիեում (1438-1552)։ Կազմավորվել է Ոսկե Հորդայի անկման հետևանքով՝ Կամա-Վոլգյան Բուլղարիայի տարածքում։ Գլխավոր քաղաքը Կազանն էր։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կազան | |||
Ազգություն | թաթարներ, մարիներ, չուվաշներ, ուդմուրտներ, բաշկիրներ և այլն։ | |||
Կրոն | իսլամ | |||
Հիմն | հինթաթարերեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն |
Բաժանված էր դարուգների (օկրուգների) և ուլուսների (վիլայեթների)։ Բանակը կազմված Էր խանական գվարդիայից, առանձին ֆեոդալների ջոկատներից և աշխարհազորից։ 15-րդ դարի 60-ական թվականներին ռուսական պետությունը պայքար սկսեց Կազանի խանության դեմ։ Կազանի խանությունը 1521 թվականին դաշնություն կնքեց Ղրիմի և Աստրախանի խանությունների ու Նողայի Հորդայի հետ, 1524 թվականին վասալական կախման մեջ ընկավ Թուրքիայից։ 1552 թվականին Կազանի խանությունը և ամբողջ Միջին Պովոլժիեն միացվեցին Ռուսաստանին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազանի խանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 155)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.