Կալի յուգա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կալի յուգա (սանսկրիտ՝ कलियुग, kali-yuga IAST), հինդուիստական ժամանակային ցիկլի չորս յուգաներից չորրորդը։ Այս յուգային բնորոշ է բարոյականության անկումը, քանի որ բարությունը աշխարհում պակասում է մինչև սկզբնական արժեքի չորրորդ մասը։
Անվանման բացատրման տարբերակներն են. «Կալի դեմոնի դար», «երկաթյա դար», «խժդժության դար»։ Հնդկական գրականության մեջ տրվում են Կալի յուգայի տարբեր ժամանակագրություններ։ Համաձայն պուրանների Կալի յուգան սկսվել է մ.թ.ա. 3102 թվականի հունվարի 23-ի կեսգիշերին (գրիգորյան օրացույցով), ինչը նշանակեց Կրիշնայի «հեռանալը»։ Կալի յուգայի տևողությունը կազմում է 432 հազար տարի։ 19-րդ դարում ավանդական հայացքները վիճարկվել են աստղագուշակ Յուկտեշվարի կողմից, նրա 1894 թվականին լույս տեսած The Holy Science գրքում նա պնդում է, որ աշխարհը շարժվում է Դայվա-յուգայով և արդեն անցել է Կալի յուգայով։ Համապատասխանաբար, այս պահին (մ. թ. 1699 թվականից սկսած) աշխարհը գտնվում է Դվապրա յուգայում, որը պետք է շարունակվի 2400 տարի[1]։
Remove ads
Տես նաև
- Յուգա
- Ստատյա յուգա
- Տրետա յուգա
- Դվապրա յուգա
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads