Կալիմաքոս
From Wikipedia, the free encyclopedia
Կալիմաքոս (հուն․՝ Καλλίμαχος, ոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305, Կիրենա, Լիբիա - մոտ մ. թ. ա. 240[1][2][3][…], Ալեքսանդրիա), հելլենիստական դարաշրջանի հին հույն բանաստեղծ, ալեքսանդրյան գրական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, գրական նոր ժանրի՝ փոքր չափերի պոեզիայի ստեղծողը։ Ըստ անտիկ հեղինակների վկայությունների՝ գրել է շուրջ 800 անուն գիրք հին հույն գրականության բոլոր ժանրերում (ողբերգություն, սատիրական դրամաներ, քնարերգություն, յամբեր, դյութազնավեպ, էլեգիա և այլն)։
Կալիմաքոս | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305 |
Ծննդավայր | Կիրենա, Լիբիա |
Վախճանվել է | մոտ մ. թ. ա. 240[1][2][3][…] |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրադարանավար, էպիգրամաների հեղինակ, առասպելագիր, elegist և գրող |
Լեզու | հին հունարեն |
Ժանրեր | Neoteric? |
Callimachus Վիքիպահեստում |
Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս)։ 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը։ Կալիմաքոսին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Գլխավորել է Ալեքսանդրիայի գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»)։ Պահպանվել են նրա 64 էպիգրամները։ Կալիմաքոսն ազդեցություն է գործել ուշ շրջանի հունական և հռոմեական պոեզիայի վրա[4]։
Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը։ Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա։