Կանխավճար
From Wikipedia, the free encyclopedia
Կանխավճար, որևէ ծառայության դիմաց համաձայնեցված վարձատրության այն մասը, որ գնորդը վճարում է մինչև աշխատանքն սկսելը՝ պարտավորագիրը ստորագրելուն պես[1]։
ՀՀ օրենսդրությունը չի սահմանում կանխավճար հասկացությունը։ Սակայն քաղաքացիաիրավական նորմերի համակարգային վելուծությունից կարելի է ասել, որ կանխավճարը որոշակի դրամական կամ այլ գույքային արժեք է, որը փոխադարձ պարտավորությունների առկայության դեպքում (որոնցից մեկը դրամային կամ գույքային պահանջ է), պարտապանը վճարում է պարտատիրոջը մինչև հանդիպակաց պարտավորության կատարումը` ի կատարումն պարտավորության։ Ի տարբերություն նախավճարի, կանխավճարը տրվում է միայն ի կատարումն պայմանագրի, սակայն ոչ ի հավաստումն պայմանագրի կնքման։ Պայմանագրի չկատարման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձման նույն չափով[2] (ի տարբերություն նախավճարի)։