կատալոնացի լրագրող և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Կառլես Պուչդեմոն ի Կազամաժո (կատ.՝ Carles Puigdemont i Casamajó; դեկտեմբերի 29, 1962[5][6][7], Ամեր[5]), կատալոնացի լրագրող և քաղաքական գործիչ, Կատալոնիայի ներկայիս (130-րդ) նախագահը։ Անդամակցում է Կատալոնական Եվրոպական դեմոկրատական կուսակցությանը (PDeCAT):
Կառլես Պուչդեմոն | |
Կուսակցություն՝ | Junts per Catalunya?[1] |
---|---|
Գիտական աստիճան՝ | միջնակարգ դպրոց[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական ակտիվիստ, լրագրող և քաղաքական գործիչ |
Դավանանք | քրիստոնեական աթեիզմ[3][4] |
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1962[5][6][7] (61 տարեկան) |
Ծննդավայր | Ամեր[5] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Հայր | Շավյեր Պուչդեմոն Օլիվերաս[8] |
Մայր | Նուրիա Կասամաժո[8] |
Ամուսին | Մարչելա Տոպոր[9] |
Կայք՝ | carlespuigdemont.cat |
Ինքնագիր | |
Ծնվել է Ամերում։ Լրագրողական կարիերան սկսել է հայրենի քաղաքում՝ աշխատելով տեղի մի քանի թերթերում։ Արդյունքում, դարձել է Կատալոնիայի նորությունների գործակալության տնօրեն, ինչպես նաև անգլալեզու «Catalonia Today» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1983 թվականից հանդիսանում է «Կոնվերգենցիա և Միություն» քաղաքական միավորման ակտիվիստ։ 2006 թվականին սկսել է իր քաղաքական կարիերան՝ «Կոնվերգենցիա և Միություն» (CiU) կուսակցությունից ընտրվելով Կատալոնիայի խորհրդարանի անդամ։
2011 թվականին ընտրվել է Ժիրոնայի քաղաքապետ։ 4 տարի անց դարձել է «Կատալոնիայի անկախացման օգտին հանդես եկող մունիցիպալիտետների ասոցիացիայի» նախագահ։
2016 թվականի հունվարի 10-ին դարձել է Կատալոնիայի կառավարության ղեկավար[10][11][12]՝ այդ պաշտոնում փոխարինելով Արթուր Մեսային։ Իշխանափոխությունը հնարավոր է դարձել «Միասին «Այո»» և «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցության ձեռքբերած համաձայնության հիման վրա[13][14]։ Հունվարի 14-ին ներկայացրել է Կատալոնիայի նոր կառավարությունը։
Տիրապետում է կատալոներենի, իսպաներենի, անգլերենի, ֆրանսերենի և ռումիներենի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.