Կաստիել
From Wikipedia, the free encyclopedia
Կաստիել (անգլ.՝ Castiel), Warner Brothers ընկերության ամերիկյան «Գերբնականը» միստիկ հեռուստասերիալի կերպար՝ դերասան Միշա Կոլինզի դերակատարմամբ։ Նաև հայտնվել է «Ուրվականներ վարժեցնողը» հեռուստասերիալի սփին-օֆում։
Կաստիել | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | Ղազարոսի վերակենդանացումը |
Ստեղծող | Էրիկ Կրիպկե |
Տեղեկություններ | |
Մականուն(ներ) | Կաս |
Տեսակներ | Հրեշտակ |
Սեռ | արական |
Մասնագիտություն | Աստծո հրեշտակ, գերբնական արարածների որսորդ |
Հրեշտակն առաջին անգամ հայտնվել է 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում, հենց ինքը՝ կերպարը, օգտագործվել է հեռուստասերիալի մեջ քրիստոնեական դիցաբանություն մտցնելու համար[1]։ Ըստ սյուժեի Կաստիելը վերադարձնում է Դին Վինչեստերին դժոխքից, որից հետո օգնում է Դինին և նրա եղբորը տարբեր հրեշների և հրեշտակների դեմ պայքարում։ Լինելով հրեշտակ՝ նա ունի գերբնական ընդունակություններ, որոնց թվում է նաև մի հպումով հրեշներին ոչնչացնելու կարողությունը[2]։ Սկզբում կերպարը գրեթե զգացմունքայնություն չի ցուցաբերում։
Ի տարբերություն հեռուստատեսության այլ հրեշտակների կերպարների՝ Կաստիելը ոչ միշտ է օգնում մարդկանց․ եթե անհրաժեշտ լինի, նա կարող է սպանել անմեղ մարդուն։ Ամենասկզբում Կոլինզը լսումներին մասնակցել է հեռուստասերիալում հրեշի դեր կատարելու համար[3], քանի որ Էրիկ Կրիպկեն չէր ցանկանում, որ երկրպագուները իմանան հեռուստասերիալում հրեշտակներ ներառելու մասին։ Դերասանը պատրաստվել էր դերին՝ կարդալով «Հայտնություն» գիրքը[3] և որպես նմանակման օրինակ վերցրել է կրտսեր եղբոր կերպարը։ Կերպարի վերաբերյալ ստանալով դրական գնահատականներ՝ ստեղծողները երկարացրել են նրա դերը՝ Կաստիելին դարձնելով 5, 6, 9, 10, 11 եթերաշրջանների հիմնական կերպար։