Կատալոնացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնացիներ (կատ.՝ catalans, catalanes), ազգություն, որը հիմնականում բնակվում է Իսպանիայի ինքնավար մարզ Կատալոնիայում։ Հիմնական կիրառվող լեզուն կատալաներենն է, օգտագործվում է նաև իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուները։ Կատալաներենը որպես պաշտոնական լեզու կիրառվում է միայն Անդորրայում։ Կատալոնացիների մեծ մասը կաթոլիկության հետևորդ են։
Կատալոնացիներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
8, 2 մլն. մարդ |
||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
կատալաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
քրիստոնեություն |
Կատալոնիան զարգացած արդյունաբերական պրովինցիա է։ Մայրաքաղաքը Բարսելոնան, որը Իսպանիայի ամենախոշոր նավահանգիստն է։ Քաղաքը հարուստ է ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող բազում կոթողներով, վանքերով և պալատներով։ Կատալոնիան աշխարհին է տվել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Նրա կերտած Սագրադա Ֆամիլիան այսօր հանդիսանում է ամբողջ Իսպանիայի խորհրդանիշը։ Ոչ պակաս հայտնի է նաև էքստրավագանտ նկարիչ- սյուրռեալիստ Սալվադոր Դալին։