![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Catalunya_1313-1349.png/640px-Catalunya_1313-1349.png&w=640&q=50)
Կատալոնիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիա (կատ.՝ Catalunya, իսպ.՝ Cataluña, օքս.՝ Catalonha), պատմական մարզ և ինքնավար տարածք Իսպանիայի կազմում։ Այն տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելյան մասում՝ Միջերկրական ծովի առափնյա շրջանների և Պիրենեյների միջև ընկած հատվածում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Catalunya_1313-1349.png/640px-Catalunya_1313-1349.png)
Կարլ Մեծի կառավարման ժամանակներից սկսած մինչև 17-րդ դարի միջնամասն այն պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, սակայն 1659 թվականին ստորագրված Պիրենեյան համաձայնագրի համաձայն պատմական Կատալոնիա մարզը բաժանվեց Իսպանիայի և Ֆրանսիայի միջև։ Ներկայումս այն ունի ինքնավար մարզի կարգավիճակ Իսպանիայի թագավորության կազմում։