From Wikipedia, the free encyclopedia
Կարապետ Սիմոնի Ութուճյան (հոկտեմբերի 27, 1823, Բալաթ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1904[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]), հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, մանկավարժ, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի պարագլուխ։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում, այնուհետև ավարտել Փարիզի Ավետարանական բարձրագույն վարժարանը (1851)։ 1852 - 1884 թվականներին Կ․ Պոլսում հրատարակել է «Մասիս» պարբերականը[3][4]։ 1850-ական թթ․ ծավալված «գրաբար-աշխարհաբար» գրապայքարում պաշտպանել է աշխարհաբարը, գրել այդ լեզվով հոդվածներ։
Կարապետ Ութուճյան արմտ. հայ.՝ Կարապետ Իւթիւճեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1823 |
Ծննդավայր | Բալաթ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1904[1][2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան[2] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և ուսուցիչ |
Աշխատավայր | Մասիս[2] |
Ութուճյանը քաղաքական հարցերում չափավոր դիրք է գրավել, արձանագրելով հայ ժողովրդի ողբերգական վիճակը թուրքական բռնատիրության պայմաններում՝ նա միաժամանակ դատապարտել է ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումները, քննադատել արևմտահայ ազատամիտներին, մերժել ազգային-ազատագրական պայքարի Ստ․ Ոսկանյանի առաջադրած ծրագրերը։ 1859 թվականի մայիսին ընտրվել է Ազգային սահմանադրությունը նախապատրաստող հանձնախմբի անդամ, պաշտպանել սահմանադրությունը, սակայն դեմ է արտահայտվել սահմանադրական շարժմանը՝ վախենալով դրա ծավալումից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.