From Wikipedia, the free encyclopedia
Կարծիք, ինչ-որ բանի մասին հասկացություն, հաստատում, դատողություն, եզրակացություն, հետևություն[1], տեսակետ կամ հայտարարություն այն թեմաների շուրջ, որտեղ հնարավոր չէ հասնել լիարժեք անկողմնակալության, հիմնված է փաստերի մեկնաբանության և դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքի վրաː
Կարծիքը ի տարբերություն փաստի, որ կարող է ստուգվել և ստուգման արդյունքում հաստատվել կամ մերժվել, չի ենթարկվում փաստական ստուգման։ Կարծիքը կարող է հիմնված լինել փաստերի վրա, այս դեպքում այն համարվում է փաստարկ (փաստ)։ Տարբեր մարդիկ կարող են միևնույն փաստի հիման վրա ունենալ տարբեր (ընդհուպ մինչև տրամագծորեն հակադիր) կարծիքներ։ Ի տարբերություն փաստերի, որոնք համարվում են հաստատուն (անփոփոխ), կարծիքները կարող են փոփոխվել` ելնելով լրացուցիչ փաստարկներից։ Վերլուծելով փաստարկները` կարելի է եզրակացնել, որ կարծիքներից մեկը ավելի լավ է հիմնված փաստերի վրա, քան մյուսը[2] ː Պատճառահետևանքային կապը, որ բերում է կարծիքի ձևավորմանը, իր մեջ ներառում է տվյալ մարդու էմոցիաները, զգացմունքները, համոզմունքները, նրա տեսակետը, ըմբռնումը և ցանկություններըː Կարծիքը ի տարբերություն իմացության կարող է հիմնվել չապացուցված (չհաստատված), սխալ կամ կեղծ տեղեկատվության վրաː
Կարծիքի տեսակներն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.