Կարսի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի պայմանագիրը (թուրքերեն՝ Kars Antlaşması, ռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։
Կարսի պայմանագիր | |
---|---|
Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1921 թ. հոկտեմբերի 13 Կարս |
Ստորագրել են | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր, Վելի, Մուխտար, Մեմդուհ Շևքեթ,
Հայկական ԽՍՀ-ի անունից՝ Ասքանազ Մռավյան, Պողոս Մակինցյան |
Կողմեր | Հայկական ԽՍՀ |
Վիքիդարան պարունակում է տեքստը. hy:Կարսի պայմանագիր |
Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտված Հայկական կողմին պարտադրվել են Բոլշևիկյան ղեկավարության և Թուրքական նորակազմ իշխանությունների կողմից։