Կենտրոնական ֆրանսիական զանգված
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական ֆրանսիական զանգված (ֆր.՝ Massif central), միջին բարձրության լեռնազանգված Ֆրանսիայի հարավային և կենտրոնական մասում։ Տարածությամբ ու բարձրությամբ (մինչև 1886 մ, Պյուի դե Սանսի լեռ) խոշորագույնն Է Արևմտյան Եվրոպայում։ Ռելիեֆում գերակշռում են սարահարթերը։
Արագ փաստեր Կենտրոնական ֆրանսիական զանգված, Տեսակ ...
Կենտրոնական ֆրանսիական զանգված | |
---|---|
Կենտրոնական ֆրանսիական զանգվածի տեղադրությունը | |
Տեսակ | լեռնահամակարգ և բարձրություն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Վարչատարածք | Ֆրանսիա[1] |
Ամենաբարձր կետ | Puy de Sancy? |
ԲԾՄ | 1886 մետր |
Մակերես | 85 000 կմ² |
Մասն է | Hercynian Forest? |
Փակել
Հիմնականում կազմված Է բյուրեղային ապարներից։ Կան քարածխի, հազվագյուտ և գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ։ Լանջերն անտառապատ են, գագաթներին ալպյան մարգագետիններ ու թփուտներ են։